Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղոթարան

Աղոթարան
31.05.2025 | 22:00
Բարեխնամ և ամենակալ Աստված` Հայր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, աղաչում ենք Քեզ` երկարիր աներևույթ Աջդ եւ օրհնիր և Սուրբ Հոգուդ պարգևած սրբությամբ պահիր մեր ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, որպեսզի անարատ մնալով` Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքին: ՈՒղղիր եւ Քո երկյուղի մեջ հաստատիր նրանց քայլերը, պահելով հնազանդ Քո լուսավոր պատվիրանների մեջ իրենց ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև պարգևիր խաղաղ եւ առանց մեղքի կյանք, որպեսզիհասունանալով և աճելով հասնեն մինչև խոր ծերություն, մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ, որի հետ օրհնաբանում ենք նաև Քեզ, ով Հայր ամենակալ, կենդանարար Սուրբ Հոգուդ հետ միասին: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ